2015թ. սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ Երկրորդը դարձավ Անգլիայի պատմության մեջ ամենաերկարը գահակալած միապետը` գերազանցելով Վիկտորիա թագուհու ցուցանիշը՝ 23226 օր գահին:Եղիսաբեթը ստանձնել է երկրի ղեկավարությունը 1952թ, փետրվարի 6-ին՝ շուրջ 64 տարի առաջ: Նա շարունակում է մնալ չափազանց հայտնի ու ժողովրդական գործիչ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ողջ աշխարհում: Սրանով, սակայն, թագուհու ռեկորդները չեն սահմանափակվում: