Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հակոբ Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով և սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ-ով և ընդհանուր երկամարտի արդյունքով: