՛՛Հայոց ցեղասպանությունից հետո հայերը ցրվեցին աշխարհի երկրներով
մեկ և բարգավաճեցին՛՛,-գրում է The Guardian հեղինակավոր պարբերականը, անդրադառնում
այն հայ նշանավոր անձանց, ովքեր այս կամ այն ոլորտում հաջողություն են ունեցել: Պարբերականը
նշում է, որ աշխարհասփյուռ մոտ 10 միլիոն հայերը միշտ ծաղկեցրել են իրենց նոր հայրենիքը՝ նպաստելով
բիզնեսի, սպորտի, մշակութային և քաղաքական կյանքի զարգացմանը: The Guardian-ը ներկայացրել է 10 ականավոր հայերին: