Շուրջ 6500 ներգաղթյալների հաջողվել է փրկել Միջերկրական ծովում` Լիբիայի ափերից 13 կմ հեռավորության վրա:Մինչ օրս ամենախոշոր փրկարարական աշխատանքներում ներգրավված են եղել իտալական ուժեր, ինչպես նաև մի շարք մարդասիրական ՀԿ-ներ:Ներգաղթյալները հիմնականում եղել են Սոմալիից և Էրիթրեայից:
Դանիայի քաղաքացիություն ձեռք բերելու նոր քննությանը մասնակցած օտարերկրացիների առաջին խմբի 2/3-ը ձախողել է այն: Այս մասին հայտնել է երկրի ինտեգրման նախարարը:
Իտալիայի Ռեգիո Կալաբրիա
նավահանգստում ափ են հանվել 45 ներգաղթյալների մարմիններ: Ըստ Euronews-ի` նրանք այն
700 ներգաղթյալներից են, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում խեղդվել են Միջերկրականում
մի քանի նավի խորտակման հետևանքով:
Հունաստանը սկսել
է տարհանել ներգաղթյալներին Մակեդոնիայի հետ երկրի հյուսիսային սահմանին տեղակայված
Իդոմենիի ժամանակավոր ճամբարից: BBC-ի հաղորդմամբ ներգաղթյալներին տեղափոխելու են ավելի
լավ կացարաններ:
Բրիտանիայի խորհրդարանական
հանձնաժողովներից մեկը հայտարարել է, որ Եվրամիությանը չի հաջողվում դադարեցնել մարդկանց
ապօրինի տեղափոխությունը Լիբիայից դեպի Եվրոպա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շաբաթ օրը Գերմանիայի
ծայրահեղ աջական և ժողովրդական ուժերը բողոքի ցույց են կազմակերպել Բեռլինում՝ պահանջելով
Անգելա Մերկելի հրաժարականը: Ցուցարարները կանցլերին մեղադրել են անցյալ տարվանից ի
վեր Մերձավոր Արևելքից ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալների Գերմանիայում ընդունելու
համար:
Եվրոպական Միության իշխանությունները նպատակ ունեն կանխարգելել փախստականների և ներգաղթյալների ներհոսքը, որոնք ձգտում են Աֆրիկայի երկրներից Եվրոպա մուտք գործել: Եմ-ի և Լիբիայի նոր կառավարության համագործակցության շրջանակներում այդ երկրի տարածքում կարող է փախստականների համար ժամանակավոր ճամբար հիմնվել: Գրում է Russian.rt.com-ը: