Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Եգիպտոսի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել, որի վրա ըստ տվյալների եղել են 400 ներգաղթյալներ` հիմնականում Սոմալիից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չորեքշաբթի օրը մակեդոնական ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել շուրջ 50 ներգաղթյալների դեմ վերջիններիս ցրելու նպատակով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է ինչպես են Բուլղարիայի քաղաքացիները կապել Թուրքիայի տարածքից եկած 3 ներգաղթյալների ձեռքերը և պահանջում են, որ նրանք հեռանան Բուլղարիայից:
Կիրակի օրը հունամակեդոնական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով հարյուրավոր ներգաղթյալներ և փախստականներ են տուժել: Հունաստանի իշխանությունները Մակեդոնիային մեղադրել են ուժի անհարկի կիրառման մեջ:
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը նախազգուշացրել է Եվրամիությանը, որ Անկարան չի իրականացնի ներգաղթյալների վերաբերյալ համաձայնագրի պայմանները, եթե Բրյուսելը չկատարի գործարքի իր բաժինը:
«Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Քաթարի իշխանություններին մեղադրել է ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության համար կառուցվող մարզադաշտի շինարարներին հարկադրաբար աշխատեցնելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն Թուրքիայի հետ կնքված համաձայնագրի` Հունաստանը սկսել է ներգաղթյալների արտաքսման գործընթացը:
Լյուքսեմբուրգի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները համաձայնության են եկել փախստականների վերաբերյալ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրի կետերի շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող հերթական նավակն է խորտակվել, ինչի արդյունքում խեղդվել է 5 մարդ, այդ թվում` մեկ երեխա: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Այն բանից հետո, երբ Մակեդոնիայի Հանրապետությունը հայտարարել է իր սահմանները բոլոր ներգաղթյալների առաջ փակելու մասին, վերլուծաբանների մոտ անհանգստություն է առաջացել, որ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում կարող են ներգաղթյալների տեղափոխման նոր ուղիներ բացվել: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: