Բրյուսելում անցկացվող Եվրոպական Միության գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում անդամ երկրների առաջնորդները որոշում են կայացրել աֆրիկացի և ասիացի ներգաղթյալների հետագա ճակատագրի վերաբերյալ, որոնք վերջին ամիսների ընթացքում Միջերկրական ծովով մուտք են գործել Իտալիայի և Հունաստանի տարածք: Եվրոպան պատրաստ է 60 հազար ներգաղթյալների ընդունել: Գրում է Vesti.ru-ն: