Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������
Դոնալդ Թրամփի հրամանով կձևավորվի նոր գործակալություն, որը պետք է զբաղվի ներգաղթյալների կատարած բոլոր հանցագործությունների ցուցակի կազմությամբ և հրապարակմամբ:Գործակալությունը յուրաքանչյուր շաբաթ կհրապարակի «օտարների» կատարված հանցագործությունները: Դա չի վերաբերում միայն առանց փաստաթղթերի միգրանտներին, ցուցակում ընդգրկվելու է ցանկացած մեկը, ով տեղափոխվել է ԱՄՆ այլ երկրից:«Ես հրամայել եմ Հայրենիքի անվտանգության վարչությանը ստեղծել գրասենյակ, որը կծառայի ամերիկացի զոհերի», - ասել է Թրամփն իր ելույթում: ...
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիացի հողագործ Սեդրիկ Էրրուն 3 հազար եվրոյով տուգանվել է երկիր ժամանած ներգաղթյալներին աջակցություն ցուցաբերելու պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի քան 11 հազար ներգաղթյալ և փախստական Միջերկրական ծովով հունվարի 1-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում մուտք է գործել Եվրոպայի տարածք: Այդ մասին զեկույց ներկայացրել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիեթլ նահանգի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակվել է մուսուլմանների ներգաղթի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը:ԱՄՆ դաշնային դատավոր Ջեյմս Ռոբերտը, որը նշանակվել է դեռևս նախագահ Ջորջ Բուշի օրոք 2003 թ.-ին, ժամանակավոր կասեցրել է յոթ մուսուլմանական երկրների բնակիչների մուտքի արգելքի հրամանը: Այդպիսով տվյալ երկրների այն քաղաքացիները, որոնք ունեն ԱՄՆ մուտքի վիզա, այլևս չեն ենթարկվում արգելքի:Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնյաները հայտարարել էին, որ ավելի քան 60,000 վիզաներ ուժը ...
The Telegraph պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սիրելի դուստրը` Իվանկան, իրեն «սարսափելի վատ» է զգում զգեստի հետ կապված սկանդալի պատճառով: Գրում է Gazeta.ru.-ն:
Դուբայի փոխոստիկանապետ Դահի Խալֆանն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանների ներգաղթի արգելքի վերաբերյալ:Գեներալ-լեյտենանտը թվիթերում գրել է. «Մենք լիովին սատարում ենք Ամերիկայի անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց մուտքի արգելքի որոշումը»։ «Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմերը ընդունել են այնպիսի մարդկանց արաբական աշխարհից, որոնք հետագայում դասակարգվել են որպես ահաբեկիչներ։ Այն, ինչ անում եք, ճիշտ է, Թրամփ»:Փոխոստիկանապետը հատկապես կարևորել է Իրանի, Սոմալիի և ...
Աֆղանցի փախստականների առաջին խումբն արտաքսվել է Գերմանիայից՝ երկու երկրների միջև նախնական պայմանավորվածության համաձայն: 38 տղամարդկանցից կազմված խումբը չարտերային ինքնաթիռով թռել է Ֆրանկֆուրտից և վայրէջք կատարել Քաբուլում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն զանգվածային լրատվամիջոցներում չհստակեցված տեղեկությունների տարածումը կարելի է ահաբեկչության տարատեսակներից մեկը համարել: Գրում է Gazeta.ru.-ն:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյը հայտարարել է, որ իր երկրին անհրաժեշտ են ներգաղթյալներ, քանի որ տեղի բնակչությունը ալարկոտ է և թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին գրում է The Guardian-ը:
The Independent պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի մերկ արձանը հոկտեմբերին աճուրդում վաճառքի կհանվի: Միլիարդատիրոջ մերկ արձանի վաճառքից ստացված գումարը կտրամադրվի բարեգործական խմբի, որը աջակցություն է ցուցաբերում ներգաղթյալներին: Գրում է Vesti.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: