Փետրվարի 7-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։Նախարար Նալբանդյանը շնորհավորեց սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնեց` ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։