Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համապետական հանրաքվեի միջոցով պետք է որոշեին` կո՞ղմ են մայր օրենքի փոփոխությանը, թե՞ ոչ: Սակայն քվեարկության առաջին իսկ ժամերից հաղորդումներ ստացվեցին ընտրատեղամասերում կատարվող խախտումների և անօրինականությունների մասին: Դրա մասին «Անկախը» զրուցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) ՀԿ-ն դիտորդական առաքելություն է իրականացրել թիվ 1 ընտրատարածքում ընտրատեղամասում, որն ընդգրկում է Ավան վարչական շրջանը և Նոր Նորքի մի հատվածը: ՔՀԻ դիտորդները տեղամասերում հերթափոխով դիտորդություն են իրականացրել առավոտյան 07:30-ից մինչև հաշվարկի ավարտը: Գործել է անվճար իրավական խորհրդատվության 080 080 804 թեժ գիծը:Դիտորդներից խախտումների մասին հաղորդագրություն ստանալուց ...
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը:
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության օրն է:
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության անդամները, որոնք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն էին իրականացնում, քվեարկության ընթացքի վերաբերյալ իրենց նախնական զեկույցում մի շարք ընտրախախտումների մասին են գրել։«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին այս փաստը անչափ մտահոգել է. պատվիրակության հայտարարությունը նրանց համար անակնկալ է եղել։
«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն նրանք էլ են քվեարկել: Ըստ հրապարակման, զանգահարողը հայտարարել է, որ նման ...
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում ակնառու հաղթանակ է տարել «այո»-ն: Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, այստեղ արձանագրվել է 1680 «այո» եւ 669 «ոչ»:
ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքի ու արդյունքների մասին անդրադարձ է կատարել BBC-ն` շեշտելով ընտրակեղծիքների ու հանրաքվեն անցկացնելու շարժառիթների մասին ահազանգերը:Հոդվածում մասնավորապես ասվում է.«Կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում մեծամասնությունը հավանություն է տվել վարչապետի դերակատարման աճին ու այն բանին, որ այսուհետ նախագահի լիազորությունները զուտ արարողակարգային բնույթ կունենան:Սակայն Եվրոպայի խորհրդի պատգամավորները նշում են, որ ընտրացուցակներում անճշտություններ են ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: