Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
Քաղաքացի Ռուբեն Ա.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 9/1 տեղամասի հանձնաժողովի անդամները վերցրել են իր տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:
Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի մասնակիցների մեծ մասը դեմ է քվեարկել Ուկրաինայի նկատմամբ առևտրային արգելքեները վերացնելու ԵՄ-ի առաջարկին:
Եվրախորհուրդը հայտարարել է, որ Հունգարիայում անցկացվելիք հանրաքվեն, որի ժամանակ որոշվելու է ԵՄ-ում ապաստան խնդրող ներգաղթյալների նկատմամբ քվոտայի կիրառման հարցը, կարող է հակասել փախստականների ճգնաժամի հաղթահարման մասին ԵՄ պետությունների ընդհանուր համաձայնությանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 4/28 տեղամասում ՀԱԿ խմբակցության դիտորդ Անահիտ Ավանեսյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում Ա. Ավանեսյանը և ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչ, թիվ 4/28 տեղամասի հանձնաժողովի անդամ Իրաիդա Մինասյանը հայտնել են, որ հիշյալ օրը՝ տարբեր ժամերի, թիվ 4/28 տեղամաս են այցելել մոտ 15 քաղաքացիներ, որոնց փոխարեն արդեն քվեարկված է եղել: Հիշյալ տեղամասի հանձնաժողովի ...
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ ...
ՔաղաքացիԱշխենԽ.-նհայտնելէ2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի թիվ 4/5 տեղամասի ընտրողների ցուցակում հաշվառված իրհորևդստերփոխարեն քվեարկելու վերաբերյալտվյալներ:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը:
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: