Դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական հանրաքվեն ու դեկտեմբերի 7-ին էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ նոր սահմանադրությանն «Այո» ասողներն անհամեմատ ավելի շատ են եղել, քան «Ոչ» ասողները, այսինքն՝ արդեն ունենք նոր սահմանադրություն՝ անկախ նրանից, թե ինչ ընտրակեղծիքներ արձանագրեցին կամ չարձանագրեցին դիտորդները, պատկան ու պետական մարմինները, լրատվամիջոցներն ու պարզապես շարքային քաղաքացիները: Ու հիմա նայենք, թե ինչ հիմնական նորույթներով ենք այսուհետ կազմակերպելու ...