Գյումրու կենտրոնական շուկայում՝ ՙԼաչինի միջանցք՚ կոչվող հատվածում արդեն 5 ժամ է հրշեջներին չի հաջողվում հանգցնել շենքի տանիքում բռնկված հրդեհը: Տեղում աշխատում են Գյումրու, Ախուրյանի, Արթիկի 5 մարտական հաշվարկ, օգնության են եկել Գյումրու քաղաքապետարանի 5 ջրցան մեքենաները, սակայն, դեռ հրդեհը մարել չի հաջողվել: