Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության դիմավորման արարողությունը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ից 25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Մոսկվան Երևանի բողոքի նոտա կուղարկի զենքի վաճառքի մրցույթի տապալման համար, որին մասնակցել է ռուսաստանյան ORSIS ընկերությունը․ հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Հոկտեմբերի 21-ից 23-ը Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Հոկտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։Բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ազատման լուրերի մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք անհեթեթ լուրեր ենԱվելի վաղ տեղեկությունը հերքել էր նաև Տոնոյանը։
ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով իր հեռացման լուրին, ասել է, որ նման բան չկա, ու որ ինքը չի հանդիպել վարչապետին:
Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: