Հայերեն   English   Русский  
Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Իսլամական պետությունը» դեռևս մեկ տարեկան է, սակայն վստահ կրում է քաղաքակիրթ աշխարհի թիվ մեկ թշնամու տիտղոսը:
Սիրիական ռազմաճակատում գործողությունները սրացել են: Սակայն առաջատար դեռևս չկա: Տարբեր ռազմաճակատներում յուրաքանչյուրն ունի հաջողություններ և պարտություններ:
«Հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում ավելի ու ավելի խորացող ճգնաժամային իրավիճակը ոչ միայն անընդհատ ընդլայնում է իր աշխարհագրությունն, այլև ծավալվող գործընթացներն անգամ առկա հիմնախնդիրներից ցանկացած մեկի հանգուցալուծման հարցում դրական ելքով կանխատեսումների որևէ հիմք չեն տալիս. հիմնապատճառը, թերևս, տարածաշրջանային հակամարտությունների փոխկապակցվածության և փոխազդեցության իրողությունն է»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Իրաքյան բանակային ստորաբաժանումները և նրանց հարող ժողովրդական դիմադրության ուժերը նախապատրաստվում են շուրջ 10 օր առաջ «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալների կողմից գրավված ալ Անբար նահանգի վարչական կենտրոնը հանդիսացող ալ Ռամադի քաղաքի ազատագրմանը: Այդ ճանապարհին, հատուկ գործողության արդյունքում, իրաքյան «Հիզբալլահը» գերի է վերցրել հարյուրավոր իսլամականների»:
Օրեր առաջ սիրիական հնագույն քաղաքներից մեկը՝ Պալմիրան ամբողջությամբ անցավ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ:
Մերձավորարևելյան պետությունների շահերն ու տարաձայնություններն այս պահին բախվում են Եմենում: Կարելի է ասել` Եմենը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր օջախ է դարձել. Արևմուտքի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի` տարածաշրջանում գերակայության համար պայքարում երբեմն կրքերը տեղի են տալիս:
Արևելագետ Արմեն Պետրոսյանը իր ֆեյբուքյան էջում անդրադարձել է քաղաքական վերջին զարգացումներին Հայաստանում.
Ադրբեջանի և «Իսլամական պետության» միջև համագործակցություն չի կարող լինել. Կազմակերպությունը առաջին հերթին սպառնալիք է ալիևյան վարչակարգի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետն հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
2015-ի առաջին 2 տասնօրյակը, այդ օրերին ունեցած անդառնալի կորուստները, դեռևս հաղթահարվող փորձությունները եկան հավաստելու այն սպասելիքները, որ, իրոք, տարին հանգուցային է լինելու: Մինչդեռ, եթե մինչ այս 2015-ի կարևորումը հիմնականում արտաքին քաղաքական հարթության շրջանակներում էր՝ ներառյալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ԵՏՄ-ին արդեն գործնականում անդամակցումը և այլն, ապա արևելյան սահմաններում Ադրբեջանի աննախադեպ ակտիվացումը, նրա կողմից ձեռնարկված տարաբնույթ ռազմական գործողություններն արդեն իսկ պարզ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: