Հայերեն   English   Русский  
��������������������������������������������������������� ������������������������������������
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց:
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մադրիդում մասնակցեց «Էթնիկ և կրոնական բռնության զոհերը Մերձավոր Արևելքում» խորագրով միջազգային նախարարական համաժողովին, որը կազմակերպվել էր Իսպանիայի և Հորդանանի կողմից։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը խոստացել է ջախջախել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը` չնայած այն հանգամանքին, որ նրանք չեն հանձնվում: Գրում է News.mail.ru-ն:
Թուրքիան մեղադրել է միջազգային հանրությանը Սիրիայի հումանիտար աջակցությանը միտված պարտավորությունները չիրականացնելու մեջ: Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը հայտարարել է, որ Թուրքիան, որն ընդունել է ավելի քան 3 մլն սիրիացի փախստականների, «միայնակ է մնացել»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ քայլեր չի գործադրում Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ:
Սոցիալական ցանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, ինչպես է եթովպացի տան աշխատողն աղերսում իր գործատուի փրկել իրեն, երբ վերջինս քիչ է մնում ընկնի յոթերորդ հարկից: Գործատուն նրան կախված վիճակում նկատելուց հետո ոչ միայն չի օգնում, այլև սկսում է հեռախոսով նկարահանել միջադեպը:Դեպքը տեղի է ունեցել Քուվեյթում: Հայտնի չէ, թե ինչպես է կինը հայտնվել կախված վիճակում:Բարեբախտաբար կինն ընկել է շինություն փափուկ տանիքի վրա և միջադեպն ավարտվել է առանց լուրջ հետևանքների:
Լիբանանի, Եգիպտոսի, Թուրքիայոի, Իրաքի և Հորդանանի տարածքներում սիրիացի փախստականների թիվը գերազանցումէ 5 միլիոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կին մարտիկները վճռական են իրենց հողերից վռնդել թուրքերին: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռաֆիկա Մալիքը: Նա նշել է, որ ինքն ու իր ջոկատի մյուս անդամները պատրաստ են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարել «շուն Էրդողանի» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:«Մենք միջազգային կոալիցիոն ուժերի հետ միասին մինչև վերջ կկռվենք «շուն Էրդողանի», «Իսլամական պետություն» ահաբեկչական ...
Եմենի դատարանը երկրի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիին մահապատժի է դատապարտել: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:Դատարանի վճռով Հադին մահապատժի է դատապարտվել «պետական դավաճանության և «ագրեսոր-երկիր Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին աջակցության համար»: Նրանից բացի՝ Սանայի դատարանը բարձրագույն պատժի է դատապարտել 6 բարձրաստիճան պաշտոնյայի նրա կառավարությունում, այդ թվում՝ ԱՄՆ-ում Եմենի դեսպան Ահմեդ Ավադ Բին Մուբարաքին և երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Ռիյադ Յասինին:Նշենք, որ մայրաքաղաք Սանան, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: