Հայերեն   English   Русский  
��������������������������������������������������������� ������������������������������������
Իրաքյան բանակի 9-րդ դիվիզիան ասորական ռազմական ուժերի հետ համատեղ անցյալ գիշեր ազատագրել է Մոսուլ քաղաքից հարավ գտնվող Բաշիկա առանցքային քաղաքը:
41-ամյա Անջելինա Ջոլիի և 52-ամյա Բրեդ Փիթի աղմկահարույց ամուսնալուծության մասին տեղեկությունից հետո լրագրողները Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգի բաժանման համար տարբեր դրդապատճառներ առաջ քաշեցին: Օրեր առաջ համացանցում ասեկոսեներ են տարածվել, որ դերասանուհին վաղուց սիրահարված է Մերձավոր Արևելքից մի միլիոնատիրոջ: Գրում է Woman.ru.-ն:
Տասը երկրները, որոնք ապահովում են համաշխարհային տնտեսության ընդամենը 2.5 տոկոսը, ընդունել են աշխարհի փախստականների կեսից ավելին: Այս մասին բարձրաձայնում են իրավունքների խմբերը՝ մեղադրելով հարուստ երկրներին՝ աղքատ ազգերին անօգնական թողնելու մեջ:
Եգիպտոսի պատգամավորն ասել է, որ հարյուրավոր փախստականները, որոնք խեղդվել են Եգիպտոսի ափերի մոտ, արժանի չեն կարեկցանքի և դեռ ավելին, արժանի էին մահվան:Էլհամ Ագինան, որը նախկինում հայտարարել էր, որ կանայք պետք է անցնեն սեռական թլպատում, որպեսզի տղամարդիկ կարողանան զսպել իրենց սեռական ցանկությունները, այս անգամ էլ մեղադրել է փախստականների ծնողներին՝ իրենց երեխաներին ոչ պատշաճ դաստիարակելու մեջ:«Եթե երիտասարդները մեկնել են առանց իրենց ծնողների օժանդակության կամ թույլտվության, ապա տեղի ունեցածն իրենց ...
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի կարծիքով` Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը հանգեցրեց Մերձավոր Արևելքում թեժ կետերի առաջացմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ադել ալ Ջուբեյրը Իրանին մեղադրում է միջազգային իրավունքի անարգանքի մեջ: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կոչ է արել Թեհրանին վերանայել քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, որը հիմնվում է սիրիական ռեժիմին, Լիբանանցի ահաբեկիչների խմբին և եմենցի ապստամբներին աջակցելու վրա: Գրում է Eadaily.com-ը;
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված իր մրցակից Հիլարի Քլինթոնին մեղադրել է, որ հենց նրա վարած քաղաքականությունը հանգեցրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ստեղծմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի չափավոր վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անակնկալ հրաժարականը մեկ անգամ ևս կասկածի տակ է դնում փախստականների ապագայի վերաբերյալ Թուրքիայի և Եվրոպական միության միջև մարտին ստորագրված համաձայնությունը: Այդ համաձայնագիրը թուրք-եվրոպական ընդարձակ հարաբերությունների ընդամենը մի ասպեկտն է: Հաշվի առնելով Անկարայում և Բրյուսելում ընթացող քաղաքական զարգացումները՝ ժամանակն է վերանայել այդ հարաբերությունների էությունը:
Արևմուտքի և Մերձավոր Արևելքի առաջատար դիվանագետները մեկ անգամ ևս կհանդիպեն Վիեննայում` Սիրիայի արյունահեղ քաղաքացիական պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունները փրկելու նպատակով:
Բելգիան կմիանա Իսլամական պետության դեմ գործող միջազգային կոալիցիային և կսկսի օդային հարվածներ իրականացնել Սիրիայում: Այս մասին այսօր հայտարարել է Բելգիայի կառավարությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: