Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունը 2016թ. հոկտեմբերին պետական բյուջե է վերականգնել ավելի քան 117 մլն դրամ: Վարչության հետաքննության բաժնում ստացված նյութերից 44-ով հարուցվել է քրեական գործ, 21 նյութով մերժվել է քրեական գործի հարուցումը, իսկ 18 նյութ ընթացքի մեջ է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասը, տույժ և տուգանքներով հանդերձ, կազմել է 655.8 մլն դրամ, իսկ մերժված նյութերով՝ 531.4 ...