«Հայաստանի կառավարության այն անդամը, որը հայտարարել է ՝ «Հաջորդ տարի, բնականաբար, ավելի վատ է լինելու», պարզապես պարտավոր է հրաժարական տալ...Կապ չունի՝ իր աշխատանքով է դա պայմանավորված, թե արտաքին գործոններով...»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է հաղորդավար, մեկնաբան Արմեն Դուլյանը: Խոսքը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի մասին է, ով 2016թ.-ի Բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ հաջորդ տարի կյանքն ավելի է դժվարանալու: