Հայերեն   English   Русский  
Ապօրինի ծառահատում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:
Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, ինչպես նաև «facebook» սոցիալական ցանցով տեղեկատվություն է տարածվել Գլխավոր պողոտայի մի հատվածում ծառերի հատման վերաբերյալ:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը անհայտ խմբի կողմից Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության 8-րդ քառակուսու 2-րդ անտառամասում կատարվել էր ապօրինի ծառահատում, որը սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 9.00-ի սահմաններում, հայտնաբերվել է Տաշիրի անտառտնտեսության Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնի աշխատակցի կողմից:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Ֆաթալիխան Խոյսկիի փողոցի բնակիչները ընդդեմ ծառահատման բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք փակել են փողոցը, ինչը երթևեկության դադարեցման պատճառ է հանդիսացել:
Այս օրերին, երբ համայն հայությունը ինքնակազմակերպված զանգվածային հայրենասիրության, նվիրումի ու զոհաբերման, ինքնաբուխ ու հուզիչ օրինակներ դրսևորեց նաև թիկունքում (ինչը բազմակողմանի ու հատուկ ուսումնասիրությունների նյութ է), մայրաքաղաքի «Կենտրոն» թաղապետարանի դիմաց՝ Դավիթ Երևանցու 1988 թ. կերտած «Ղարաբաղցի կինը» բրոնզաձույլ քանդակի հարևանությամբ, «Կարապի լիճ» սրճարանի տարածքում, էտի անվան տակ, մի քանի ծառ են «գլխատվել»: Այս մասին ահազանգում է Արտուշ Խանջյանը:
Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը ցավոք շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Սյունիքի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության Ճակատենի անտառպետության տարածքում կան հեկտարներով ոչնչացված անտառներ։Ահազանգում մասնավորապես նշված է․ «Սա ընդամենը մի փոքր մասն է այն տասնյակ հեկտարներից, որոնք հատվում են ամբողջ տարածաշրջանում: Եվ զարմանալին այն ...
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ մայրաքաղաքում կանաչապատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ զեկուցվել է, որ արդեն իսկ սկսված են նախապատրաստական աշխատանքները: Մարտի 1-ից կսկսվի ծառերի սանիտարական էտը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Եղեգնուտի անտառպետության 7-րդ և Վահագնիի անտառպետության պահաբաժիններում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ։Սոցիալական ցանցի՝ «Համահայկական բնապահպանական ճակատ» խմբում հրապարակվել են «Ոչնչացվող անտառի հետքերով 6 Եղեգնուտի անտառտնտեսություն» և «Բնապահպաններն ահազանգում են Լոռու մարզում զանգվածային անտառահատումների մասին» վերնագրերով նյութեր, լուսանկարներ և տեսագրություններ ծառահատումների վերաբերյալ։
Hamburger Morgenpost պարբերականի փոխանցմամբ` Համբուրգում փախստականների համար նախատեսված կացարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում 5 մարդ է վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը երեկոյան Դրատելնշտրաս փողոցում տեղակայված կացարանում: Գրում է Vesti.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: