Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կարգելափակեն Հորմուզի նեղուցը, որը հարավ - արևելքում միացնում է Օմանի ծոցը Պարսից ծոցին, այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները շարունակի պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը: Համապատասխան հայտարարությամբ Ռոուհանին հանդես է եկել NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն: