Հայերեն   English   Русский  
ԱԺ ԲՀԿ խմբակցություն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սև ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր:Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, ...
Այսօր ԱԺ-ի արտահերթում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Խանդավառված չեմ Ընտրական օրենսգրքի բովանդակությամբ, խանդավառված չեմ, որ ՀԱԿ-ը չի մասնակցում քննարկումներին»,-Այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Դավիթ Հարությունյանի զեկույցից հետո, երբ պատգամավորները պետք է հերթագրվեին հարցերի համար, պարզվեց, տեխնիկական խափանում կա և հնարավոր չէ հերթագրվել: Առաջարկվեց ձեռք բարձրացնելով հերթագրվել`առաջնահերթությունը տալով կանանց:Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչու են մերժում ԲՀԿ-ի առաջարկը միայն նույնականացման քարտերով ընտրություն իրականացնելու և բոլոր տեղամասերում տեսանկարահանում իրականացնելու վերաբերյալ:«Եթե ունենանք ամենակատարյալ Ընտրական օրենսգիրքն անգամ, շրջանցելու ուղիներ կգտնվեն, եթե քաղաքական կամք ...
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց պահանջները ներկայացնելու համար քաղաքական ուժերից ՀԱԿ-ը, Ժառանգությունը, Հայկական Վերածնունդը նոր հարթակ են ձևավորում: Նրանց ներկայացրած պահանջներից առանցքայինը քվեարկությունից հետո ընտրացուցակների հարպարակումն է, որին դեմ են իշխանությունները և այդ ցուցակը համարում են գաղտնի: Մյուս պահանջը Օրենսգրքի նախագծով տեղամասերում դիտորդների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները թիվը 8-ով սահմանափակելու դրույթի վերացումն է: Հաջորդը քվեարկության ընթացքի տեսանկարահանումն է ու ցուցակների ...
«Հարգելի հայրենակիցներԱրդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը:Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ խմբակցության մամուլի նախկին խոսնակ Վահան Բաբայանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում նորից խմորումներ են: Իհարկե, դրանք այս անգամ չունեն հանրային այն հնչեղությունը, որ կար 2015-ի փետրվարի հայտնի իրադարձություններից հետո:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այլեւս չի իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
2.2 տոկոս տնտեսական աճը բավարար չէ Հայաստանի պես երկրի զարգացման համար. այսօր Աժ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Նա մատնանշեց, որ տնտեսական աճի տեմպերը տարեցտարի նվազում են`2014-ին 3.5 տոկոս է եղել, 2015-ին`2.5 է սպասվում, իսկ 2016-ին արդեն 2.2 տոկոս է ակնկալվում: Նրա խոսքով`սա տնտեսական աճի անկում է նշանակում: Շահգելդյանը հիմնական խնդիրը համարում է բյուջեի եկամուտների նվազումը և դրան զուգահեռ պարտքերի ավելացումը տարեկան շուրջ 600 մլն դոլարով: Շահգելդյանը ...
«Ամիսներ շարունակ պատգամավոր Էլինար Վարդանյանը խորհրդարանում վարել է մեղմ ասած շատ պասիվ գործունեություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի կուսակցական անդամակցությունը կասեցնելու ԲՀԿ որոշմանն ու դրա հետ կապված խոսակցություններին անդրադառնալով՝ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: