Լեհ դատախազները հայտարարել են, որ 2010 թ. Ռուսաստանի տարածքում Լեհաստանի նախագահին տեղափոխող ինքնաթիռի վթարի նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ երկու ռուս օդային երթեւեկության կարգավարները եւ կարգավարական աշտարակում երրորդ անձը միտումնավոր կերպով նպաստել են աղետին:Ռուսաստանի կառավարությունը կտրականապես հերքել է մեղադրանքները:Լեհաստանի ազգային դատախազ Մարեկ Կուժինսկին նշել է. «կասկած չկա, որ վթարի պատճառներից մեկը եղել է կարգավարական աշտարակի աշխատակիցների վարքագիծը: Նրանք պետք է մեղավոր ճանաչվեն ...