Մայիսի 4-ը Վենեսուելայում հայտարարված է փոփոխությունների օր։ Սակայն իշխանություններն ու ընդդիմությունը փոփոխությունների ներքո բոլորովին տարբեր բաներ են հասկանում։ Երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն մայիսի 4-ը և 5-ը հայտարարել է երկխոսության ազգային օր։ Նա կոչ է արել երկրում գործող սոցիալական-հասարակական կազմակերպություններին, իշխանության ճյուղ կազմող բոլոր կազմակերպություններին փոփոխությունների առաջարկ ներկայացնել։ Առաջարկների ամփոփման արդյունքում կկազմվի փոփոխությունների ծրագիրը, որով և կառաջնորդվի ...