Զանգվածային քայլերթն ի պաշտպանություն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության կազմակերպվել է երեկ Կարակասում: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Telesur հեռուստակայանին, խոսքը մարտի սկզբից ի վեր, երբ երկրում սկսվեցին էլեկտրականության լայնամասշտաբ անջատումները, երրորդ խոշոր «հակաիմպերիալիստական երթի» մասին է: