Թուրքմենստանի և Թուրքիայի նախագահներ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ օրակարգում առկա մի շարք ակտուալ հարցերի շուրջ: Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, այս մասին նշված է Թուրքմենստանի կառավարության մամուլի հաղորդագրությունում: