Հայերեն   English   Русский  
������������������������ ������������������������������������ ������������������������������
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Համապատասխան հաղորդագրություն տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները կողմերին մոտեցնում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խիքմեթ Հաջիևը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնագիրը՝ հակամարտության բազմակողմ, խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքը, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 9-ին կժամանեն Երեւան: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրյոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել քաղաքացիական տարածքներում և դրանց շրջակայքում ականանետերի և ծանր զրահատեխնիկայի օգտագործման առնչությամբ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրության մեջ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: