Հայերեն   English   Русский  
սիրիահայեր
ՀՀ վարչապետի կողմից 2015 թվականին «Լավագույն կին գործատու» անվանակարգում հաղթող ճանաչված հալեպահայ գործարար Ալին Մասրլյանը վստահ է՝ կին լինելը չպետք է խանգարի գործարար լինելուն. մեծ ցանկության դեպքում կինը կարող է և՛ լավ մայր լինել, և՛ լավ գործարար:
ՀՀ կառավարությունը դեռևս հոկտեմբերի 6-ի նիստում որոշել էր 46 մլն 33.000 ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով։ Եվ այսօր ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանից հումանիտար օգնությամբ բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սիրիայում։ Օգնությունը նախատեսված է ոչ միայն տեղի հայերի, այլև ողջ բնակչության համար։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացնել 43,368.8 հազ. ՀՀ դրամ, որը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Սիրիահայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մարտիկ Գևորգի Մարտիկյանը պահպանել է կոչումը որպես Հորդանանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու:Hayern Aysor-ը, հղում կատարելով Elkura մարզական թերթին, հաղորդում է, որ Մարտիկյանը Ալ Էհլի ակումբի դեմ խաղում գոլ է խփել: Այս առաջնության ընթացքում սիրիահայ ֆուտբոլիստը հասցրել է 8 գոլ խփել:24-ամյա Մարտիկի հայրը` Գևորգ Մարտիկյանը ևս ֆուտբոլիստ է եղել և համարվում է Սիրիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Հալեպի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են` քաղաքի վերջնական ազատագրման առիթով: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ, որում երևում է ինչպես է քահանա Հովսեփ Արսլանյանը 5-ամյա պատերազմից հետո առաջին անգամ հնչեցնում է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի վերջնական ազատագրման մասին և սկսել քաղաքից զինյալների դուրսբերման գործընթացը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների՝ նրանց հուզող հարցերը լսելու և լուծման տարբերակները քննարկելու նպատակով:
Դեկտեմբերի 8-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
«Կոկո Գալաջյան» բրենդը Հայաստանի վարսահարդարման ոլորտում արդեն հայտնի անուն է: Սիրիահայ վարսահարդարի ձեռքը երևանյան գեղեցիկ սեռի քմահաճ հաճախորդներն ընդունել ու սիրել են: Ինքը՝ Կոկոն (Գրիգոր), իրեն համարում է իր գործի վարպետ ու հպարտ ասում, որ վարսահարդարման գաղտնիքները սկսել է սովորել Սիրիայում, երբ ընդամենը 17 տարեկան էր, իսկ 23 տարեկանում Հալեպի ամենահայաշատ թաղամասում՝ Վիլլաներում, արդեն սեփական գեղեցկության սրահն ուներ՝ «Կոկո Գալաջյան» անունով:
«ՀՀ կառավարությունը առաջիկա նիստում որոշելու է ՀՀ-ում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու համար 20 մլն դրամ հատկացնել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: