Հայերեն   English   Русский  
սիրիահայեր
Հալեպահայ 19-ամյա Արինա Թեքեյանին հաջողվել է փրկվել՝ 4 ժամ շարունակ մնալով ծովում:Այս մասին գրում է arevelk-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նրա ընտանիքը Բեյրութից մեկնել էր Թուրքիա, որպեսզի այնտեղից լաստանավով հասներ Հունաստան, սակայն անհետացել էր լաստանավը և մինչ օրս նրա ընտանիքի մյուս անդամների մասին տեղեկություններ չկան: «Արևելքի» տեղեկություններով՝ աղջիկը չորս ժամ լողալուց հետո հասել է Իզմիր: Այնտեղ է հասել նաև Գերմանիայում բնակվող Արինայի մորաքուրը, որպեսզի աջակցի նրան: Ըստ կայքի՝ լաստանավում ...
Սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը չի հավատում, թե Հայաստանում գործ չկա, բիզնես անելը դժվար է կամ անհնար, ու պնդում է` աշխատողի համար միշտ էլ գործ կա: Արդեն մոտ երկու տարի է, ինչ Շանթը Հայաստանում սկսել է օրգանական օճառի, օրգանական շամպունների և կոսմետիկ յուղերի արտադրություն` «Beauty products» անվամբ, իսկ մինչ այդ օրգանիկ օճառներ էր պատրաստում Հորդանանում:
Սիրիայում՝ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրետակոծության արդյունքում 4 հայ վիրավորվել է: Այս լուրը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանը չնշեց վիրավորների անունները, միայն հայտնեց, որ հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասեր, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
2006 թվականին 19-ամյա Վարանդ Կանդիլյանը Սիրիայի Հալեպ քաղաքից տեղափոխվում է Հայաստան: Երիտասարդական բուռն ու թռի-վռի կյանքն այլևս նրան չէր գրավում, նա ուզում էր հիմնովին փոխել իր կյանքը: Եվ այն միտքը, որ ծնողներն իրեն Հայաստան էին ուղարկելու մեն-մենակ, հենց իր սրտով էր: Նա ուզում էր իր ապագան իր ձեռքով կառուցել: Չէ՞ որ ժամանակն էր իրական կյանք մուտք գործելու:
Վիգեն Փիլիպոսյանը Հալեպի կենտրոնում հագուստի խանութներ ուներ, որտեղ վաճառվում էր ոչ միայն արտերկրից բերված կանացի հագուստ, այլև սեփական արտադրանքը՝ կանացի մարզական հագուստ: «Ջիլ» կոչվող խանութների ցանցը, որ արաբերեն նշանակում է «սերունդ», Հալեպում մեծ հեղինակություն ուներ: Գործը չափազանց հաջող էր, հատկապես Բայրամի օրերին առևտուրը հասնում էր գագաթնակետին: Վերջին տոներից առաջ Վիգենը սովորականի պես հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաև սեփական հագուստն արտադրել և սպասում էր վաճառքի հաջող օրերին: Սակայն, ...
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան էր էջում գրումէ.
Վերջին 1-2 ամսվա ընթացքում Սիրիայում մնացած հայության համար վիճակն առավել վտանգավոր է դարձել: Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ, զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնյա, մասնավորապես` հայկական շրջանները: Ինչպես մայիսի 21-ին վարչապետին զեկուցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հրթիռակոծվել է հայկական եկեղեցին, թալանվում, պղծվում են հուշարձանները, բնակարանները, և պայմաններ են դնում մեր հայրենակիցների առջև, որպեսզի հնարավորինս շուտ հեռանան տարածքից, սակայն վերջին օրերին արդեն խուճապային ...
Մայթեզրով քայլելիս հանկարծ լսեցի. «Համեցեք, արևելյան քաղցրավենիք գնեք, շատ համեղ է»:
Սիրիահայերի զբաղվածության խնդիրը մեր երկրում բավական դժվար է լուծվում: Սիրիահայերից շատերը վերջերս հայտնում են, որ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկվելուց հետո բիզնեսում խնդիրներ ունեն և կորցրել են մշտական սպառողներին։ Այդ պատճառով որոշ սիրիահայեր հայտնվել են բանկերի սև ցուցակներում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: