Հայերեն   English   Русский  
���������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հաստատել է, որ խմելու ջրով, սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով և դեղորայքով բեռնված ավտոշարասյուները հումանիտար փաթեթներ են փոխանցել Սիրիայի հարավարևելյան Դամասկաոսի մարզում ընդդիմության ուժերի կողմից պաշարված Դումա քաղաքի բնակիչներին: Հաղորդում է arabic.spuntniknews.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակներում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը: Կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ-ն: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ստանձնել են Սիրիայի Տարտուս և Ջաբլա քաղաքներում իրականացված 7 պայթյունների պատասխանատվությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Ռուսաստանը և Իրանը չեն աջակցում Ասադի կառավարությանը, այլ աջակցում են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին: Գրում է Gazeta.ru.-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Հալեպից հյուսիս ընկած տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ է իրականացրել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական զինված ուժերի համար գլխավոր խնդիր է դարձել տեխնիկայի աշխատանքը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Սիրիայի հարցով նոր բանակցությունները տեղի կունենան մինչև շաբաթվա վերջ: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում 2 անձանց են մահապատժի ենթարկել: Հաղորդվել է, որ մահապատժի ենթարկվածները մեղադրվել են կոալիցիայի ուժերին աջակցություն ցուցաբերելու մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել ընդդեմ Սիրիայից 3 հազար փախստական երեխաների երկրում տեղավորելու պլանի: Գրում է Russian.rt.com-ը:
Աշխարհում շատ է խոսվում մարդու իրավունքների պաշտպանության մասին: Ամենամեծ չարիքը թերևս պատերազմն է, որի ճանկերից մարդուն անկորուստ պաշտպանելը, ցավոք, ոչ միշտ է հաջողվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: