Հայերեն   English   Русский  
���������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիա լրացուցիչ 250 զինվորական ուղարկել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի՝ “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող տարածքից հրթիռակոծել են Թուրքիայի Քիլիս քաղաքը, հաղորդում է “Դեմոկրատհաբեր” լրատվական կայքը:
Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան նշել է, որ վերջին հինգ տարիներին ընթացող քաղաքացիական պատերազմի ընթացքում 400,000 մարդ սպանվել՝ հորդորելով խոշոր և տարածաշրջանային ուժերին փրկել փխրուն հրադադարի ռեժիմը:
Դանիայի խորհրդարանը հաստատել է երկրի ընդլայնված ռազմական մասնակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պայքարին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Միացյալ Նահանգներում և Թուրքիայում քիչ չէ այն անձանց թիվը, որոնք ցանկանում են մասնակցություն ցուցաբերել Սիրիայի շուրջ պլան «Բ»-ի աշխատանքներին և տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Սիրիայում խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակը երկրում իշխանության վակուումից խուսափելն է: Գրում է Rusian.rt.com-ը:
Իրանի արտգործնախարարի տեղակալ Հուսեյն Ամիր Աբդ ալ-Լահյանը ապրիլի 12-ին հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրային, որը Թեհրան է ժամանել Ժնև 3 բանակցությունների հերթական փուլի պատրաստությունները քննարկելու համար: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաքի շրջանում տեղակայված զինյալների դիրքերը, որտեղից կրակել են Թուրքիայի հարավարևելյան Քիլիս քաղաքի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերին պատկանող Ми-28Н ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին համապատասխան հաղոդրագրություն տարածել է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված թեկնածու Թեդ Քրուզը կարծում է, որ ամերիկացիների համար շահավետ չէ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի տապալումը, քանի որ ԻՊ-ը վերահսկողություն կսահմանի ամբողջ երկրի տարածքում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: