Հայերեն   English   Русский  
���������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի 36-րդ ամենամյա գագաթնաժողովի օրակարգը, որն ավարտվել է հինգշաբթի, նվիրված էր տարածաշրջանի առանցքային ճգնաժամերին` Սիրիայում և Եմենում ընթացող հակամարտություններին և Իսլամական պետությանը:Ըստ վերլուծաբանների ծոցի արաբական միապետությունների գլխավոր մարտահրավերը վերը թվարկված խնդիրների վերաբերյալ միասնական դիրքորոշման մշակումն է:Ալ-Ջազիրան զրուցել է Ծոցի երկրների գծով մի շարք վերլուծաբանների հետ տարածաշրջանի առջև ծառացած առանցքային սպառնալիքների վերաբերյալ: Գրեթե ...
Սիրիայի քաղաքական և զինված ընդդիմությունից կազմված միասնական խումբը հունվար ամսին բանակցություններ կսկսի Ասադի կառավարության հետ` գրեթե հինգ տարի ձգվող սիրիական հակամարտությանը քաղաքական լուծում տալու նպատակով: Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտնել է Սաուդյան Արաբիայում ընթացող ընդդիմության համաժողովի նախագահ Աբդուլ Ազիզ բեն Սակր:Սիրիական ընդդիմադիր կուսակցությունների ավելի քան 100 անդամներ և ապստամբ գրոհայիններ Ռիադում ընթացող երկօրյա բանակցությունների վերջում համաձայնել են միասնական ճակատ ստեղծել ...
Time ամսագրի խմբագրությունը, ճիշտ է, այլ կարծիք ունի, բայց և այնպես «տխուր փաստ է, որ Իսլամական պետության ղեկավարը փոխել է պատմության անիվը»:Անցյալ ամիս Միավորված ազգերի կազմակերպությունը Իբրահիմ Ալ Սամարրային հռչակեց աշխարհի թիվ մեկ թշնամի:Մեկ տասնամյակ առաջ բոլորին անհայտ, բնակության վայր չունեցող այդ իրաքցին նույն ինքը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ոչնչից դարձավ մարդկային չարիք:
Սիրիայի հարցի շուրջ ծավալված բանավեճում առավել մտահոգիչ կետերից մեկն այն է, որ այժմ Սիրիայի տարածքում օդային հարվածներ իրականացնող մի շարք երկրներից Ռուսաստանը միակն է, որ ունի սիրիական հարցում հստակ դիրքորոշում: Դա վերաբերում է ոչ միայն Վլադիմիր Պուտինի ռմբակոծության բավականին հաջող ռազմավարությունը, որի արդյունքներից մեկը Հոմս քաղաքը ապստամբներից ազատելն էր: Կրեմլի դիրքորոշումը, թե ում հետ պետք է համագործակցել, դառնում է ավելի համոզիչ, գրում է telegraph-ը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների մեջ գլխավոր կասկածյալը Բելգիայից մեկնել է և ուղևորվում է Սիրիայի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը կարող է բարդացնել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շուրջ ստեղծված իրավիճակը: Համապատասխան հայտարարությամբ այսօր Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հանդես է եկել ՄԱԿ-ի պաշտոնական ներակայացուցիչ Ահմեդ Ֆաուզին: Գրում է Ria.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: