Հայերեն   English   Русский  
���������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային, որը մտադիր էր այցելել Դամասկոս Ժնևյան բանակցությունների նոր փուլի մեկնարկից առաջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Դե Միստուրան դիմել է Սիրիային` նախքան Ժնեւի հանդիպումը Դամասկոս այցելելու խնդրանքով, սակայն պաշտոնական Դամասկոսն առանց բացատրության հրաժարվել է: Նշենք, որ Ժնևյան հանդիպման անցկացումը նախատեսվում է հաջորդ շաբաթ: Ըստ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի, դե Միստուրան պերսոնա նոն գրատա է Դամասկոսի ...
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ լուրջ երկիրն է, որը արդյունավոտ պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Ասադը հանդես է եկել չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատոր Ջոն Մաքքեյնը նախորդ շաբաթ գաղտնի Սիրիա է այցելել: Այդ մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը` հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել իրենց անունները: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 3-ին հանդիպում կունենա Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով մահացել է մեկ սերժանտ, վիրավորվել՝ երկու զինվոր:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ չէ հաստատել, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայում ռազմական հանցագործությունների համար: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայում ավելի քան 110 հազար փախստականներ վերադարձել են իրենց տներ, իսկ 9 հազար ահաբեկիչներ վայր են դրել զենքերը: Համապատասխան հայտարարությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության շրջանակներում հանդես է եկել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «A Haber» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին դարձել է Սիրիայում հակամարտության կարգավորման երաշխավոր:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքը Սուրբ Ծննդյան օրն այցելել են Դամասկոսի հյուսիսում գտնվող վանական համալիրներից մեկը:Դա Ասադի առաջին հրապարակային ելույթն էր Հալեպի ազատագրումից հետո:
Հալեպի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են` քաղաքի վերջնական ազատագրման առիթով: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ, որում երևում է ինչպես է քահանա Հովսեփ Արսլանյանը 5-ամյա պատերազմից հետո առաջին անգամ հնչեցնում է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի վերջնական ազատագրման մասին և սկսել քաղաքից զինյալների դուրսբերման գործընթացը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: