Թուրքիայի զինված ուժերը սիրիական Աֆրինում ռազմական գործողության շրջանակներում չեզոքացրել է YPG-ի (քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ») և PYD-ի (քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն), ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2777 անդամի: Այս մասին նշված է Թուրքիայի գլխավոր շտաբի՝ մարտի 5-ին տարածած հաղորդագրությունում: