Հայերեն   English   Русский  
���������������������������������������
Եգիպտական Պորտ Սաիդ քաղաքում հինգ մարդ է ձերբակալվել՝ Հալեպի մասին կեղծ տեսանյութեր նպատակաուղղված ցուցադրելու համար: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը:Նկարահանողը, նրա օգնականները և կադրում երևացող երկու երեխաների ծնողները խոստովանել են, որ ծրագրել են տարածել իրենց աշխատանքը սոցիալական ցանցում, ձևացնելով, որ այն ցույց է տալիս Հալեպի ոչնչցման տեսարաններ:
Սիրիայի իշխանությունները և նրանց դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, պատասխանատու են երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար: Համապատասխան հայտարարությամբ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի շրջանակներում հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում կայացած հանդիպման շրջանակներում հայտարարել են ՄԱԿ-ի հովանու ներքո միջսիրական բանակցություններն անհապաղ վերսկսելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ քաղաքական բանկցությունների անհրաժեշտության վերաբերյալ այս շաբաթ համաձայնության կգա Ռուսաստանի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Անկարան հիասթափված է Միացյալ Նահանգների ծավալած սիրիական քաղաքականությունից և FETÖ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնաման հարցի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումից: Այս մասին «СВС» ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կազմում Սիրիայի մարտերին մասնակցելու մեջ մեղադրվող Էլբրուս Ազիզովի, Նամիգ Գուլիևի, Ռասիմ Բադալովի, Իլահի Ազաիզովի, Բաբեկ Շիրինովի, Էլման Միրզաբեկովի և Աֆղան Շամխալովի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական գործընթացը:
Մոսկվան Սիրիայի հարցով Վաշինգտոնի հետ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից հետո իսկական համագործակցություն է ակնկալում, այլ ոչ տեղ ուղղակի տեղեկությունների փոխանակում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչները Հալեպում հայտարարված մարդասիրական դադարները օգտագործել են վերախմբավորվելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում նոյեմբերի 4-ին տեղական ժամանակով 9:00-19:00-ն մարդասիրական դադար է հայտարարում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովին: Գրում է Russian.rt.com-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: