Հայերեն   English   Русский  
���������������������������������������
Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը Ղազախստանում անցկացված բանակցությունների ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում բռնության դեսկալացիայի գոտիների շուրջ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle» լրատվական գործակալությունը:
Քրդական ընդդիմադիր «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն հայտարարել է, որ թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի ծայրամասում գտնվող Քասթեկ Ժենդու, Մարյամին, Ջելբար և Շագուրա գյուղերի ուղղությամբ:
Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը:
Լուսանկարում սիրիահայ Սալբի Չաբախչուրյանն է և որդին՝ Կայծակը: Նրանք սիրիական պատերազմի ժամանակ տեղափոխվել են Հայաստան և հիմնել «Լահմաջո Կայծ» արագ սննդի օբյեկտը:
Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չիերևացելորևէ պետության կողմից:
Չնայած Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով առաջացած աղետալի պայմաններին՝ այնտեղ շարունակում են հազարավոր հայեր ապրել: «Հայաստան»համահայկական հիմնադրամը պարբերաբար աջակցություն է ցուցաբերում թե նրանց, թե հայրենադարձ սիրիահայերին: Հունիսի 20-ին «Հայաստան»համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի հանձնախումբը սիրիաբնակ հայերին 100 հազար եվրոյին համարժեք գումար է նվիրաբերել: Գումարի նվիրատվությունն իրականացել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջոցով:
Հունիսի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցին հարվածներ հասցրած իրանական միջին հեռավորության բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի երկու քրդաբնակ նահանգների՝ Քրդստանի և Քերմանշահանի տարածքներից:Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆբ-յան էջում գրում է.«Կարծում եմ, նշված տարածքներն ընտրվել են ոչ միայն զուտ ռազմական նպատակահարմարության առումով, այլ նաև քարոզչական բաղադրիչը հաշվի առնելով, քանի որ թեհրանյան վերջին ահաբեկչություններն իրականացնողները սերում էին Քրդստան նահանգի Ավրամանի շրջանից»:
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սիրիական Դեր Զոր քաղաքում՝ ի պատասխան անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանի և Հոմեյնի դամբարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումների, որոնց հետևանքով 18 մարդ զոհվեց:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 8-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության՝ այս շաբաթ արդեն երկրորդ խմբաքանակը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: