Հայերեն   English   Русский  
Հալեպ
Բաշար Ասադի կինը՝ Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը նախորդ տարի հուլիսին հանդիպում էր ունեցել 2014 թվականի ապրիլին նահատակված հալեպահայ Գրիգոր Աշնաքլյանի ծնողների, եղբոր և քրոջ հետ:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրագրող, հաղորդավար Տիգրան Դանիելյանն օրերս է վերադարձել Հալեպից,
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Մոսուլում և Հալեպում իրավիճակի շուրջ ամերիկյան քաղաքական գործիչների մոտեցումների տարբերության մասին լրագրողների հնչեցրած հարցին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական զորքերը Հալեպի նահանգի արևելյան հատվածներում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից 500 քառ. կմ. տարածք են ազատագրել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին խոշոր հենակետը Սիրիայի Հալեպ նահանգում «ամբողջովին պաշարված է»: Կառավարամետ ուժերը մի քանի ճակատով շրջափակման մեջ են վերցրել զինյալներին: ԻՊ զինյալները մեկուսացվել էին Ալ-Բաբ շրջանում այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադի հավատարիմ կառավարական ուժերը կտրել էին դեպի հյուսիսային քաղաք տանող ճանապարհը: Այս մասին հաղորդում է Սիրիայում Մարդու իրավունքների հետազոտական կենտրոնը:«Ալ-Բաբն այժմ ամբողջությամբ պաշարված է ռեժիմի կողմից՝ հարավից, ...
Հալեպի նվաճումը դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ: Շատ բան կախված է առաջիկա բանակցություններից:
Հալեպի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը ղողանջել են` քաղաքի վերջնական ազատագրման առիթով: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տարածել է տեսանյութ, որում երևում է ինչպես է քահանա Հովսեփ Արսլանյանը 5-ամյա պատերազմից հետո առաջին անգամ հնչեցնում է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի վերջնական ազատագրման մասին և սկսել քաղաքից զինյալների դուրսբերման գործընթացը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպման շրջանակներում Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրումը Սիրիայում և առհասարակ տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է Արևելյան Հալեպից և Իդլիբ նահանգի երկու գյուղերից մարդկանց տարհանմանն ուղղված գործողությունների ավարտի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Հալեպի կենտրոնում հազարավոր քաղաքացիներ մեծ շուքով տոնել են քաղաքի ազատագրումը գրոհայիններից, հաղորդում է ruposters.ru-ն: Սուրբծննդյան տոների առիթով տոնական տեսք ստացած հրապարակում սիրիացի հայերի նվագախումբը կատարել է «Զարթնի՛ր, լաո» հայրենասիրական երգը:Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Սիրիայի կառավարական ուժերն ամբողջությամբ ազատագրեցին Հալեպը՝ դուրս մղելով ապստամբական խմբավորումներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: