Հայերեն   English   Русский  
Հալեպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է տարհանման աշխատանքների սկզբից ի վեր Հալեպի արևելյան թաղամասերից ավելի քան 30 հազար տարհանված բնակիչների մասին: Այդ մասին հայտնել է կազմակերպության նախագահ Փեթեր Մաուրերը: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտական Պորտ Սաիդ քաղաքում հինգ մարդ է ձերբակալվել՝ Հալեպի մասին կեղծ տեսանյութեր նպատակաուղղված ցուցադրելու համար: Այս մասին հայտնում է Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը:Նկարահանողը, նրա օգնականները և կադրում երևացող երկու երեխաների ծնողները խոստովանել են, որ ծրագրել են տարածել իրենց աշխատանքը սոցիալական ցանցում, ձևացնելով, որ այն ցույց է տալիս Հալեպի ոչնչցման տեսարաններ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է կազմակերպության Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն Սիրիայի Հալեպ քաղաք դիտորդներ ուղարկել: Գրում է Russian.rt.com-ը:
Դեկտեմբերի 15-ից սկսած Հալեպից գրեթե 25 հազար մարդ է տարհանվել: Համապատասխան հաղորդագրություն տարածել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնից հայտարարել են երկրի բանակի կողմից Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրմանն ուղղված գործողությունների ավարտի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է իր երկրի քաղաքացիներին Հալեպում վերահսկողության վերականգման կապակցությամբ: Բաշար Ասադը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ Հալեպի ազատագրումը` պատմական իրադարձություն է: Գրում է Vesti.ru.-ն:
Սիրիայի Հալեպ քաղաքի արևելյան շրջաններից ահաբեկիչների և նրանց ընտանիքների դուրսբերման գործընթացը ռուս զինվորականների վերահսկողության ներքո շարունակվում է: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան և Իրանը շարունակում են քննարկել սիրիական Հալեպում տիրող իրավիճակը:
Սիրիայում հակամարտող կողմերի ռուսական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ նախապատարստական աշխատանքներ է իրականացնում Արևելյան Հալեպից մնացած ահաբեկիչներին և նրանց ընտանիքներին դուրս բերելու ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի քննարկեն Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: