Հայերեն   English   Русский  
Հալեպ
Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:
Արևելյան Հալեպի տարածքը նոյեմբերի 29-ի կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածված տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին փորձում է ՌԴ-ի հետ Հալեպի հարցով համաձայնության գալ նախքան երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն` Արևելյան Հալեպի 40%-ը հաջողվել է ազատագրել ահաբեկիչներից: Գրում է Russian.rt.com-ը:
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին գրքերի էլեկտրոնային տարբերականերն ուղարկել է իր ստեղծագործությունների մեծ երկրպագու, Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող 7-ամյա Բանա Ալաբեդին: Գրում է Russian.rt.com-ը:
Հալեպի համար կատաղի մարտերը սիրիական բանակի և զանազան ահաբեկչական խմբավորումների միջև շարունակվում են: Հալեպի արևելյան հատվածը դեռևս ահաբեկիչների հսկողության տակ է: Շուրջ 300 հազար խաղաղ բնակիչներ «պատանդ» են դարձել ահաբեկիչներին. նրանք թույլ չեն տալիս, որ բնակիչները հեռանան իրենց համար նախատեսված հումանիտար միջանցքներով: Սիրիայի իշխանությունները կոչով դիմել են այդ շրջանի բնակիչներին` առաջարկելով առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ տներից, որպեսզի ահաբեկիչների թիրախ չդառնան: Միևնույն ժամանակ, ...
Արևելյան Հալեպը կարող է ամբողջովին ոչնչացված լինել մինչև դեկտեմբերի վերջը, եթե ռմբակոծությունները շարունակվեն նույն ինտենսիվությամբ, ինչպես ներկայումս: Այս մասին ասել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան:
ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Հալեպի արևելյան հատվածներում իրականացված օդային հարվածների հետևաքով գործող հոսպիտալներ չեն մնացել: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասը հրթիռակոծության է ենթարկվել:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է Հալեպում նոր մարդասիրական դադարների հայտարարման հնարավորությունը վերանայել, եթե Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ներկայացուցիչները հաստատեն քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու և տուժած խաղաղ բնակիչներին տարհանելու իրենց պատրաստակամությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: