Հայերեն   English   Русский  
Հալեպ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչները Հալեպում հայտարարված մարդասիրական դադարները օգտագործել են վերախմբավորվելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Շուրջ երկու շաբաթ տևած թեժ մարտերից հետո, ըստ ԶԼՄ հրապարակումների, իրաքյան բանակը կարողացել է Մոսուլ մտնել, ազատագրվել է մի քանի թաղամաս, վերահսկողության տակ է քաղաքային հեռուստաստուդիան: Բանակն առաջ է շարժվում հյուսիսից և արևելքից: Այժմ քաղաքի վերահսկողության համար մարտերը շարունակվում են:
Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայում նոյեմբերի 4-ին տեղական ժամանակով 9:00-19:00-ն մարդասիրական դադար է հայտարարում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչները թռուցիկներ են տարածում, որոնցում խաղաղ բնակիչներից 150 հազար սիրիական լիր են պահանջում (300 դոլար) իրենց վերահսկողության ներքո գտնվող մարդասիրական միջանցքներից օգտվելու համար: Գրում է Gazeta.ru.-ն:
Հալեպում թունավոր նյութերի կիրառմամբ ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով 2 սիրիացի զինվորական է զոհվել, իսկ 37 խաղաղ բնակիչ թունավորվել: Համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Գրում է Russian.rt.com-ը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Վերջին մի քանի օրերի ընթացքում Հալեպում ռազմական իրավիճակի սրման փորձերը, որոնց հետևում կանգնած են հիմնականում հակակառավարական խմբավորումները, բովանդակային և կատարողական տեսանկյունից պարունակում են նաև գրագետ կերպով մշակված մարտավարական քայլեր:
Թուրքիայի օդուժին պատկանող ինքնաթիռները փորձել են Հալեպի հյուսիսային ուղղությամբ մուտք գործել Սիրիայի օդային տարածք: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների ահաբեկիչներին հարկավոր է Սիրիայի տարածքում զրկել անվտանգ նավահանգստից: Գրում է Russian.rt.com-ը:
Պուտինն ու Ասադը պայքարում են Հալեպի ազատագրման համար
Աիրիահայեր Ժան և Գոհար Գալստյանը արդեն մետ երկու շաբաթ է ռմբակոծվող Հալեպից տեղափոխվել են Հայաստան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: