Հայերեն   English   Русский  
Հալեպ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի Արաբական Հանրապետության բանակը հայտարարել է սիրիական տարածքները ռմբակոծելու դեպքում Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռները խոցելու պատրաստակամության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հաստատել է հոկտեմբերի 20-ին Հալեպի արևելյան շրջաններում օդային հարվածների դադարեցումը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան հայտարարել է, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները դեռևս չեն համաձայնվել Հալեպի արևելյան հատվածները լքելու առաջարկին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ակտիվացման դեպքում նվազագույնը 1 մլն փախստական կարող է տեղափեխվեն Թուրքիա սիրիական Հալեպ քաղաքից:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական կայքում վերահսկման տեսախցիկներից և անօդաչու թռչող սարքերից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում է Սիրիայի Հալեպ քաղաքից ահաբեկիչների հեռանալը: Գրում է Russian.rt.com-ը:
Rheinische Post պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի արտաքին գործերի գերչատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Սիրիայում Ռուսաստանի գործողությունների պատճառով նոր պատժամիջոցների սահմանումը չի օգնի Հալեպում տիրող իրավիճակը կարգավորել: Գրում է Gazeta.ru.-ն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել: Առաջնորդները քննարկել են «մարդասիրական դադարի» պայմաններում Հալեպում տիրող իրավիճակը:
Ինչո՞ւ մինչ օրս հալեպահայության մի հատված շարունակում է կառչած մնալ իր ծննդավայրին` ամեն օր աչքի առջև տեսնելով իրական դժոխքը: Արդյոք հալեպահայերը չե՞ն ուզում տեղափոխվել Հայաստան: Ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները, և ինչո՞ւ մինչ օրս բոլոր հալեպահայերն անվտանգ ու ապահով չեն տեղափոխվել` պատսպարվելով հայրենի հարկի տակ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Հալեպի շրջանում իրականացվող ռուսական ավիացիայի և Սիրիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածների դադարեցումը բարի կամքի դրսևորում է: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին` առավոտյան ժամանակով 10-ին, Սիրիայի Հալեպի շրջանում ռուսական և սիրիական օդուժը դադարեցնում են իրականցվող օդային հարվածները: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: