Հայերեն   English   Русский  
Հալեպ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի ճակատագիրն այժմ գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի և ռուսների ձեռքերում: Գրում է Russian.rt.com-ը:
Վերջին չորս տարիների ընթացքում Սիրիան, և մասնավորապես Հալեպն այնպես է փոխվել, որ այժմ դժվար է պատկերացնել, որ ոչ վաղ անցյալում այն Մերձավոր Արևելքի ամենագեղեցիկ և աշխույժ քաղաքներից մեկն էր:
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։
Նորաստեղծ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնությունը վաղը՝ հոկտեմբերի 15-ին ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կկազմակերպի տեղեկատվական-խորհրդակցական հավաքույթ բազմակողմանիորեն քննարկելու հալեպահայության խնդիրները:
Այսօր սառը պատերազմը մտել է այնպիսի թեժ փուլ, որ անգամ Ասադը երեկ հայտարարեց 3-րդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին:
«Արևելք»-ը գրում է. «Ծանր հրթիռարաձկումներ եղած են Հալէպի վրայ: Այս մասին «Արեւելք» տեղեկութիւն ստացաւ Հալէպի, իր աղբիւրէն: Մեր աղբիւրին համաձայն հրթիռ մը ինկած է «Թէլէֆոն Հաուայի» շրջանին մէջ եղող «Հաթէմ Ալ Թայի» դպրոցին վրայ, որու հետեւանքով զոհուած են 4 երեխաներ եւ կան տասնեակ վիրաւորներ:
Հալեպում ճակատամարտը թևակոխում է նոր փուլ: Այս պահին, երբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա, Սիրիայի երկրորդ քաղաքում տեղի են ունենում թեժ մարտեր:
Տեսնելով Հալեպի ողբերգական պատկերները, արձանագրված զոհերին եւ վիրավորներին՝ հայ հասարակական դաշտը բնականաբար ալեկոծվում է: Հավանաբար բնական է նաեւ այն, որ ժողովրդային մակարդակով պատահարների դիմաց ընդվզման տրամադրությունները հասցեներ փնտրեն, թիրախներ եւ եղածի պատասխանատվությունը բարդեն ամենից առաջ պատասխանատու կողմերի ուսերին: Եւ որովհետեւ այսօրվա հասարակությունը առիթ ունի նաեւ հրապարակային արտահայտվելու, զանգվածներին իր տեսակետը, բողոքը, ընդվզումը հասանելի դարձնելու, գրառումները, մեկնաբանությունները ...
Սիրիայում քաղաքացիական պատերազմը վաղուց է վերածվել միջնորդավորված հակամարտության: Գլխավոր հարցերից մեկն այն է, թե որ երկրին կհաջողվի հաստատել իր ազդեցությունը երկրում: Այդ նպատակին հասնելու համար այլևս չի հետաքրքրում հարցի զգացական կողմը, այսինքն՝ էական չէ, որ այս ընթացքում 1000-ավոր մարդիկ են զոհվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: