Հայերեն   English   Русский  
Հալեպ
Տասը օրվա ընթացքում Հալեպում 342 մարդ է զոհվել և վիրավորվել է 1129 մարդ:
Սիրիայում դեռևս ապրում է 20 հազար հայ: Նախկինում հայկական խոշորագույն գաղութներից մեկում ապրում էին մոտ 250 հազար հայ:
Սիրիացի փրկարարը չի կարողանում զսպել արցունքները, երբ ավերակների տակից դուրս բերված 30-օրական փոքրիկը կենդանության նշանները է ցույց տալիս շտապօգնության մեքենայում, հիվանդանոցի ճանապարհին: Այս մասին գրում է The Independent-ը:Կամավոր Աբու Քիֆահը Իդլիբ քաղաքի ռմբակոծված շենքի փլատակներից դուրս է հանել կենդանի մնացած 30-օրական աղջկան ավերակները 4 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո:
Հալեպում այսօր առավոտյան տեղի ունեցած ուժգին հրթիռակոծության հետևանքով զոհվել են 4 հայեր, 6-ը վիրավորվել են: Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Հալեպի Նոր Գեղի և Վիլլաներ թաղամասերում:
Այսօր վաղ առավոտից ահաբեկչական զինյալ խմբավորումները վերսկսել են հրթիռակոծությունը Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին հայտարարել է, որ սիրիական Հալեպում հարյուրավոր վիրավորներին աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է պաշարված տարածքներից տարհանում կազմակերպել: Գրում է Gazeta.ru.-ն:
Սեպտեմբերի 23-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում Հալեպի արևելյան հատվածներում 96 երեխա է զոհվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) տարածած հաղոդրագրության համաձայն` այդ նույն ժամանակահատվածում ևս 233 երեխա վիրավորվել է: Գրում է Korrespondent.net.-ը:
Սիրիական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Հալեպի Ալ Ֆարաֆրա թաղամասում: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Անվտանգության խորհրդի անդամներին հավաստիացրել է, որ Սիրիայի բանակին կհաջողվի գրավել ամբողջ Հալեպը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի կառավարական զորքերը հարձակման են անցել Հալեպ քաղաքում: Կառավարական զորքերին դիմադրություն ցույց տալիս են մասնավորապես «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները: Գրում է Vesti.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: