Հայերեն   English   Русский  
ձյուն
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ:Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ե
Հանրապետության տարածքում`Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:Օդի ...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին ժամը 11:00-ին ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքներում և Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա է մառախուղ:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների ...
Արաբական թերակղզին ևս անմասն չի մնացել եղանակային անակնկալներից:Սառը հոսանքները հասել են անգամ այստեղ: РИА Новости-ի փոխանցմամբ, Էմիրությունների հյուսիսային շրջաններում ձյուն է տեղացել, քամու արագությունը հասել է 40-50 կմ/ժամ-ի, իսկ օդի ջերմաստիճանը տեղ-տեղ զրոյից ցածր է գրանցվել:Հաղորդվում է, որ ձյուն է տեղացել Դուբայում, Աբու Դաբիում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են այգիները, զբոսուղիներն ու բացօթյա զվարճանքի կենտրոնները: Օդերևութաբանների խոսքով` ցուրտ եղանակը կպահպանվի ևս ...
«Թուրքերը այս նկարը տեղադրել են իրենց պաշտոնական կայքում և պնդում են, որ այս տեսարանը այսօր Իզմիթ քաղաքում է: Այս տարի դրանք ձնախեղդ եղան»,-ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ տեղադրելով լուսանկարը:
Առատ տեղացող ձյունը առավել դժվարանցանելի դարձրեց Երևանի՝ առանց այն էլ չմաքրված ու սառած ճանապարհները: Թերևս այդ է պատճառը, որ անգամ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարողանում աշխատել՝ մաքրել փողոցներում տեղադրված ամանների աղբը, ուստի գտել են հարմար լուծում. աղբամանները տեղափոխել են ճամփեզրին, և ակամայից դրանք դարձել են երթևեկության մասնակից՝ խանգարելով ավտոմեքենաների շարժը կամ կայանելը, հայտնում են է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունից: Ասվածի խոսուն վկան լուսանկարներն են:
Հունվարի 28-ին, ժամը 10.11-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտ՝ Ծովասար հանգստյան գոտու մոտակայքում, «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: