Հայերեն   English   Русский  
ձյուն
Սահարա անապատը վերջին վայրն է, որտեղ կարելի էր ձյուն տեսնել: Այն աշխարհի ամենաչոր և ամենատաք վայրերից մեկն է, որտեղ օդի միջին ջերմաստիճանը 30 աստիճան է: Եվ որքան էլ տարօրինակ թվա, այնտեղ օրերս գրանցվել են տեղումներ՝ ձյան տեսքով:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում զարմանահրաշ լուսանկարներ դեպքի վայրից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 00.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Տեղացած առատ ձյունը և սառնամանիքը հավելյալ դժվարություններ են ստեղծել հյուսիսային Սիրիայի Դեյր Զոր նահանգի բնակիչների համար:Հատկանշական է, որ այս նահանգում, որը հիմնականում անապատ է, հազվադեպ են տեղումներ լինում նույնիսկ անձրևի տեսքով, իսկ որոշ տարածքներում ձյուն չէր տեղացել ավելի քան մեկ քառորդ դար:Հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել տեղի բնակիչները: Դեյր Զորում ծանր մարտեր էին ընթանում Սիրիայի ազատ բանակի, Իսլամական պետության զինյալների և Սիրիայի կառավարական զորքերի միջև: Քաղաքը, որն իրենով մոտավորապես ...
Դեկտեմբերի 16-17-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 16-19-ն աստիճանաբար կնվազի 12-16 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Ջաջուռի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շիրակի մարզում, Դիլիջանի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության ...
Ձմեռային զբոսաշրջությունը հայտարարվում է պետական քաղաքականության կարևորագույն կողմերից մեկը, սակայն տուրիստական արդյունք ստեղծելու խնդիրը դրված է մասնավոր սեկտորի վրա:
Al Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներում գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան և ձյուն է տեղացել: Թագավորության տարածքում օդերևութաբանական այս երևույթը հազվադեպ է հանդիպում, ուստի դարձել է երկրի բնակիչների զարմանքի և երթևեկության խախտման պատճառ:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ սովորաբար տարվա այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը տատանվում է 10-17 աստիճանի սահմաններում:1875 թվականից ի վեր՝ սա առաջին անգամ է, որ Տոկիոյում ձյուն է գալիս նոյեմբեր ամսին:Քաղաքում անսովոր ցուրտը և ձյունը թեթևակի խախտել են հասարակական տրանսպորտի աշխատանքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում տեղում է ձյուն:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: