Հայերեն   English   Русский  
ձյուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
2016թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ տարածքում գրանցված ձյան և մերկասառույցի հետևանքով ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 26 դեպք:Դրա հետևանքով մարզային հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել տարբեր նշանակության 687 միավոր տրանսպորտային միջոց, որոնցում գտնվել է 1721 քաղաքացի: Դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում: Արձագանքման աշխատանքներում ներգրավվել է 159 հրշեջ-փրկարար:
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է«Այս տարերային եղանակը չընդունեք ձմռան սկիզբ, նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա մեզ և բավականին տևական ժամանակ մենք կունենանք աշնանային արևառատ անուշ օրեր, օդի ջերմաստիճանն էլ նոյեմբերի 4-ից աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով»:
Նոյեմբերին եղանակային պայմանները կլինեն նորմայի սահմաններում:
Ինչպես և կանխատեսվել էր երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18սմ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դիլիջանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին տեղացել է առաջին ձյունը։
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Ուրալի տարածքից ներթափանցելու է արկտիկական ճակատ, որը Հայաստանում գործելու է մինչեւ հոկտեմբերի 19-ը ներառյալ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: