Այսօր՝ հուլիսի 16-ին, Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունից հետո Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմում կլինեն նաև արտերկրից ժամանած բժիշկներ։Նա նշեց, որ պաշտպանական կողմի հրավերով և միջոցներով փորձաքննությանը մասնակցելու են եվրոպական առաջադեմ կլինիկաների պրոֆեսորներ։