Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Այսօր՝ հունիսի 28–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ հայտարարության հետ կապված հնարավոր է դիմեն դատարան։
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Րոպեներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց հետաձգել Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀԿ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կրկին վատացավ և նրա պաշտպանները դիմեցին դատավորին՝ նիստը ընդմիջելու խնդրանքով:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստում որոշում կայացրեց հետաձգել մեղադրող դատախազների՝ Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը։