Հայերեն   English   Русский  
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ հանդես եկավ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված երեկոյով։ Հնչեցին Շնիտկեի Կոնցերտը դաշնամուրի և լարային նվագախմբի համար (մենակատար՝ Լուսինե Խաչատրյան)‚ ինչպես նաև՝ Թավջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Բորիս Անդրիանով)։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում ներկայացրեց Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներն ուղեկցվում էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար Հայկ Գուրգենյանը Բուլղարիայում կայացած շեփորահարների 10-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Նա լավագույնի կոչումը նվաճել է՝ մրցելով աշխարհի տարբեր երկրները ներկայացնող 12 երաժիշտների հետ։
Նոյեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ելույթ կունենա կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի 85-ամյակին նվիրված համերգով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական մեգաանակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նոյեմբերի 22-ին ելույթ կունենա Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում հանդես գալու հրավերը ստացել է «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցության շրջանակներում։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակներում կոմպոզիտոր Ալեքսեյ Շորին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ներկայացրեց հատվածներ Շորի «Բյուրեղապակյա դղյակը» բալետից‚ կոմպոզիտորի Թավջութակի կոնցերտը «Երաժշտական ուխտագնացություն» (մենակատար՝ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն Լաֆերիեր)‚ հատվածներ «Մեծ պաշարում» սիմֆոնիկ շարքից‚ «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար (մենակատար՝ դաշնակահար Ինգոլֆ Վ ...
Նոյեմբերը կմեկնարկի դասական երաժշտության բարձրարժեք համերգների շարքով‚ որը ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստան են հրավիրված աշխարհում մեծ ճանաչում վայելող և դասական երաժշտության ներկան կերտող լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում Իտալիայի դեսպանատան և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան կոմիտեի հետ համատեղ հոկտեմբերի 23-ին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ վայելելու հայտնի և սիրված իտալական կինոմեղեդիներ «Դոլչե վիտա նոն ստոպ» ծրագրի ընթացքում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայանում է նոր մեգանախագծով. նոյեմբերի 1-9 Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: