Հայերեն   English   Русский  
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրեց Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին առողջական խնդիրների պատճառով չի ժամանել Երևան, և այսօր՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրա մասնակցությամբ նախատեսված համերգը հետաձգվում է։
Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը կատարեցին Խաչատրյանի՝ ավելի քան կես դար հայկական համերգասրահներում երբևէ չկատարված Կոնցերտ-ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։
Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք գալա համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի հայկական երաժշտական արվեստը։
Դմիտրի Շոստակովիչի 8-րդ սիմֆոնիայի ներկայացմամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսեց իր նոր՝ 2018/2019 համերգաշրջանը։
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։
Այս օրերին Չինաստան համերգային շրջագայությունների է մեկնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) կազմով։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: