Հայերեն   English   Русский  
Նենսի Փելոսի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ճառի ընթացքում հայտնելու է արտերկրի զինված հակամարտություններին ԱՄՆ-ի մասնակցությանը վերջ դնելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին երեկ հայտնել է լրագրողներին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Կոնգրեսում ամենամյա ուղերձով հանդես գալ: Հրավերի տեքստը թվիթերում տեղադրել է Ներկայացուցիչների պալատի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դրյու Հեմիլը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հետաքրքրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հարաբերություններով: Այդ մասին գրառում նա կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ թույլ չի տա նախագահ Դոնալդ Թրամփին ամենամյա ուղերձով հանդես գալ: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Կոնգրեսի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերի խոսքն այն մասին, թե ինքը նրա և Ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ հանդիպման ժամանակ բռունցքով խփել է սեղանին, երբ նրանք մերժել են միջոցներ հատկացնել ամերիկա-մեքսիկական սահմանին պատ կառուցելու համար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորանշանակ խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները վտանգավոր է անվանել:
The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին Կոնգրեսի ստորին պալատում 8 ժամ շարունակ անդադար ելույթի շնորհիվ ռեկորդ է սահմանել: Գրում է Russian.rt.com-ը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում ծանրամարտի գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Գոռ Մինասյանը։ Գյումրեցի ծանրորդն ընտանիքի հետ ապրում է տնակում՝ ծանր պայմաններում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: